17 Հունիս 2020 | 19:45
Ուժայինները ոչ միայն չեն կարողացել պաշտպանել լրագրողներին, այլև խոչընդոտել են վերջիններիս աշխատանքը. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը
Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ հունիսի 16-ին լրագրողների հանդեպ կիրառված բռնության վերաբերյալ։ «Երևան Երեկ՝ հունիսի 16-ին, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն Ազգային անվտանգության ծառայությունում հարցաքննվելուց հետո դուրս է եկել տարածքում հավաքված իր աջակիցների մոտ, առաջացած հրմշտոցի, ինչպես նաև ոստիկանական գործողությունների հետևանքով տուժել են գործընթացը լուսաբանող լրագրողներից առնվազն 5-ը։ Մասնավորապես՝ վնասվածքներ են ստացել …