Քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց, որ իրենց դիտարկումը ցույց է տվել, որ ՔԿՀ-ները կորոնավիրուսի համաճարակի տարածումը կանխելուն պատրաստ չեն․ «ՔԿՀ-ներում պահվող ցանկացած անձի առողջությունն ու ապրելու իրավունքը պետության վերահսկողության ներք է, և եթե խնդիր առաջանա՝ պետության պատասխանատվության տակ է։ Մի քանի անգամ նախարարության կողմից …

