ԲՀԿ-ի 25 պատգամավորներին հուլիսի 7-ից հետո կմիանան ԼՀԿ-ի ստորագրությունները եւ դիմումը մուտք կարվի ՍԴ․ Գորգիսյան

Լուրեր

10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
10.08.2026 | 17:24
Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբրիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:44
Ուկրաինական ԱԹՍ-ները Տյումենում հարվածել են արդյունաբերական ձեռնարկության
10.08.2026 | 16:33
Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ
10.08.2026 | 16:28
Հավաքագրվե՞լ եք Խորհրդային Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից․ Գարիկ Սարգսյանը ՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:22
Ունե՞ք պլան խաղաղ պայմաններում մահերի խնդիրը լուծելու․ Բաթոյանը՝ Գաբրիելյանին
10.08.2026 | 16:20
UFC-ի նախագահը հայտնել է՝ ինչու է Արման Ծառուկյանը մենամարտելու Մաուրիսիո Ռուֆիի հետ
10.08.2026 | 16:15
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 16:09
Երբ պատգամավորն ասում է՝ ուզում եմ հայ զինվորը մեռնի, քննարկելի՞ է էթիկայի հանձնաժողովում․ Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:06
ԶՈւ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով խորհրդակցություն է անցկացվել
Բոլորը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն անդրադարձել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը լքած ու անկախ պատգամավոր դարձած Տիգրան Ուրիխանյանի այն  գրառմանը, թե «ընդդիմություն խորհրդարանում այլևս համարյա չկա», քանի որ ԼՀԿ-ն ոչինչ չարեց կանխելու համար քաղաքական մեծամասնության՝ ՀՀ սահմանադրությունը խախտելու քայլերը:

«ԲՀԿ-ից մի քանի անգամ գնացած-հետ եկած ոմն պատգամավոր երեկ խոսել էր, նշելով, որ Ազգային ժողովում չկա ընդդիմություն՝ մեջբերելով ՍԴ դիմելու վերաբերյալ ԼՀԿ դիրքորոշումը։

Ուղղակի կցանկանայի փաստել, որ ՍԴ ուղարկվելիք դիմումը ստորագրել են ԲՀԿ 25 պատգամավոր, որին կավելանան ԼՀԿ պատգամավորների ստորագրությունները և շուտով դիմումը կմուտքագրվի ՍԴ։ Բայց արի ու տես, որ այդ նույն դիմումի տակ ոչ միայն չկա սույն պատգամավորի ստորագրությունը, այլև մինչ օրս նա խուսափել է հայտնել հստակ դիրքորոշում ՍԴ դիմելու մասին։

Հաշվի առնելով ընտրություններից առաջ կուսակցություն բացելու, ապա որևէ մեծ կուսակցության հետ ընտրություններին մասնակցելու նրա սովորությունը, կարելի է ենթադրել, որ սույն պարոնն այսօր էլ լծվել է Ազգային ժողովի ընդդիմադիր գործընկերներին վարկաբեկելու գործին՝ ճանապարհ հարթելով իր ծառայությունների նոր գնորդների համար»,- գրել է Գորգիսյանը:

Հիշեցնենք, որ Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր.

««Լուսավորից Հայաստանից» հայտարարեցին, որ քաղաքական մեծամասնությունը կոպտորեն խախտել է ՀՀ սահմանադրությունը։ Միևնույն ժամանակ նրանք ոչինչ չարեցին կանխելու համար։ Հիմա հարց՝ լա՞վ են արել, որ խախտել են, թե վատ են արել։ Պատասխան՝ Հայաստանի ժողովրդի ընդդիմադիր հատվածը պետք է արձանագրի, որ ընդդիմություն խորհրդարանում այլևս համարյա չկա։ Հարկ է ֆիքսել, որ բոլոր ժամանակներում հասարակության ընդդիմադիր հատվածին հուսախաբ արած ուժերն ու գործիչները միշտ սահուն հեռացել են քաղաքական ասպարեզից։ Ի դեպ, «Լուսավոր Հայաստանը» այդպես էլ չստորագրեց նաև զինծառայողների սոցապ հիմնադրամի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու ձևաթղթի տակ»։

Հ. Գ.  Հստակեցնելու համար, թե երբ են պատրաստվում ԼՀԿ-ից միանալ ԲՀԿ-ի ստորագրություններին՝ կապ հաստատեցինք Գևորգ Գորգիսյանի հետ, որը պարզաբանեց՝ «Հուլիսի 7-ին նշանակված Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ նիստից հետո, մեր բոլոր ասածներն ուժի մեջ են»։