Նախահեղափոխական Հայաստանից վարորդներին բեռ մնացած կարմիր գծերի հարցով, կարծես թե, փոփոխություններ են սպասվում։ Ըստ այդմ՝ այսուհետ մայրաքաղաքում կարմիր գծանշումներ կլինեն միայն 2 վարչական շրջաններում, կայանման համար լուսանկարով տուգանելը կարգելվի, իսկ սակագինը անփոփոխ կմնա։ Համապատասխան օրենքի նախագիծն առաջարկում են Իմքայլական պատգամավորներ Սիփան Փաշինյանն ու Սիսակ Գաբրիելյանը։ «Այս պահին 12 վարչական շրջաններից նախատեսում ենք, որ կարմիր գծեր …

