Հայ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանի 96-րդ տարեդարձի առթիվ նրան կշնորհվի «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում: Այս մասին Factor.am-ը տեղեկանում է որոշման նախագծից: Ապրիլի 25-ին լրանում է հայ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիլեն Ալեքսանդրի Բալյանի 96-ամյակը։ Վլադիլեն Բալյանը ծնվել է 1924թ. ապրիլի 25-ին, Երևանում: Սովորել է Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, այնուհետև՝ Երևանի Կոմիտասի անվան պետական …

