ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի (այսուհետ՝ Խումբ) հոգեբանները ուսումնասիրել են քրեակատարողական հիմնարկներում ինքնավնասման դեպքերն ու ազատազրկված անձանց հետ այդ առնչությամբ տարվող մասնագիտական աշխատանքները: Այս նպատակով, դեռևս 2019 թվականի հոկտեմբերի 21-ին ՀՀ արդարադատության նախարարություն է ուղարկվել թիվ 19-64 գրությունը՝ պարզելու ինքնավնասման դեպքերի քանակը, սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների …

