Ստեփանակերտի նոր՝ 110/35/10 կՎ ենթակայանը 2021թ.-ին շահագործման կհանձնվի.  նախագահը ծանոթացել է ընթացիկ աշխատանքներին

Լուրեր

30.08.2026 | 00:13
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» խաղացանկը Եվրոպա լիգայում
29.08.2026 | 23:33
Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումը չի օգնել «Ալ Ահլիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.08.2026 | 22:02
Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. Հայաստանի չեմպիոնը նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
29.08.2026 | 19:14
Պեսկովն այս պահին Մոսկվայի ու Եվրոպայի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չի տեսնում
29.08.2026 | 18:25
ՊԵԿ-ն Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ամփոփում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
29.08.2026 | 17:55
ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը
29.08.2026 | 17:37
Պաշտոնանկություններ 3 նախարարություններում․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
29.08.2026 | 17:05
ՀՀ արդարադատության նախարարի 4 տեղակալները վերանշանակվել են պաշտոններում
29.08.2026 | 16:51
Խաղաղությունն արդեն իրողություն է, ՀՀ-ն թևակոխում է նոր փուլ. Արարատ Միրզոյան
29.08.2026 | 16:20
ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
29.08.2026 | 15:55
Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը, Գուտերեշը և այլք կմասնակցեն ՇՀԿ-ի գագաթնաժողովին 
29.08.2026 | 15:36
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի
29.08.2026 | 15:07
Հայաստանում մեկնարկել է որսաշրջանը․ Էկոպարեկային ծառայությունը խստացված հսկողություն է իրականացնելու
29.08.2026 | 14:39
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 29-ի դրությամբ
29.08.2026 | 14:15
Լուսինե Գևորգյանն ավարտել է աշխատանքը Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում
Բոլորը

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 11-ին այցելել է «Արցախէներգո» ՓԲԸ կողմից կառուցվող Ստեփանակերտի նոր՝ 110/35/10 կՎ ենթակայանի տարածք, որտեղ ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում:

«Երկրի ղեկավարին տեղում ներկայացվել են ներդրումային ծրագրի ընթացիկ աշխատանքների մանրամասները: Ընկերության պատասխանատուների հավաստմամբ՝ ենթակայանը շահագործման կհանձնվի գալիք տարվա երկրորդ կեսին, որը հնարավորություն կտա 110 կՎ և 35 կՎ օդային գծերն ամբողջությամբ դուրս բերել մայրաքաղաքի բնակելի տարածքներից: «Արցախէներգո» ՓԲԸ-ն նախատեսում է 2019-2023թթ. ընկած ժամանակահատվածում Արցախում բարձրավոլտ էլեկտրացանցի արդիականացման ուղղությամբ ներդնել ընդհանուր առմամբ 17.5 մլրդ ՀՀ դրամ, որից ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամը կծախսվի միայն Ստեփանակերտի նոր ենթակայանի կառուցման և վերազինման համար: Ընկերության գործադիր տնօրենը նշել է, որ, չնայած համավարակի հետևանքով առաջացած օբյեկտիվ դժվարություններին, ներդրումային ծրագիրը իրականացվում է հիմնականում ըստ ժամանակացույցի:

Հանրապետության նախագահն իր գոհունակությունն է հայտնել ընացող աշխատանքի ծավալից՝ ընդգծելով, որ ներդրումների արդյունքում Արցախի էներգետիկ համակարգը զարգացման նոր փուլ կթևակոխի՝ ունենալով ավելի որակյալ, հուսալի և անվտանգ էլեկտրամատակարարում»,- ասված է հաղորդագրությունում: