ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ 4-րդ զորամիավորման N զորամասի մարտական հենակետերում հրամանատարական կազմն ապրիլի 25-ին կատարել է ստուգայցեր: «Ստուգվել են մարտական հերթապահության իրականացման գործընթացը, կատարված ինժեներական աշխատանքները, հենակետերի կահավորումը: Հետագա ծառայության կազմակերպման ուղղությամբ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարականներ»,- ասված է հաղորդագրությունում:

