Ի՞նչ տեսք են ունենալու մեր երկրում պոչամբարները․ ի՞նչ է լինելու «պուստոյների» ճակատագիրը․ պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրինագծերի փաթեթը։

Նախագծերի փաթեթով առաջարկվում է արդյունահանման թույլտվություն չտրամադրել այն դեպքում, եթե տվյալ տեղամասի հանքավայրի պաշարներն ուսումնասիրված և հաստատված չեն մետաղականի համար՝ վերջին 5 տարվա ընթացքում, իսկ ոչ մետաղականի համար՝ վերջին 10 տարվա ընթացքում։

Առաջարկվում է նաև հանքավայրերը տրամադրել ամբողջ պաշարով․ դրանք չեն տրոհվելու տարբեր տնտեսավարողների միջև: Նախագծով նախատեսվում են նաև մի շարք այլ փոփոխություններ։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը հարց ուղղեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանին․ «Ինձ հետաքրքիր է՝ մենք հիմա հին մեթոդաբանությունից հրաժարվո՞ւմ ենք՝ վերընթաց պոչամբարներից, մեր հետագա անելիքը ո՞րն է լինելու, մեր երկրում պոչամբարները ի՞նչ տեսք են ունենալու և էդ «պուստոյի» մասով՝ չոր հանքաքարերի, դրանց ճակատագիրն ի՞նչ է լինելու»։

«Դուք երկու տարբեր բաների մասին եք խոսում․ մեկը՝ դատարկ ապարներ կոչվածը, մյուսը հենց պոչերը, որ առաջանում են վերամշակման արդյունքում։ Դատարկ ապարները, իհարկե, կուտակվում են, հետո անգամ ռեկուլտիվացիայի համար, բաց հանքերի լիցքերի համար օգտագործվում են և այլն։ Որոշակի ժամկետում դա անգամ տնտեսվարողին պետք է՝ կուտակելու և ռեկուլտիվացիայի համար օգտագործելու նպատակով։ Ինչ վերաբերում է չոր պոչերին, ապա դրանք էկոլոգիապես շատ ավելի ընդունելի տարբերակ են աշխարհում և նաև տնտեսվարողին ձեռնտու»,- մասնավորապես նշեց Շուշանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։