ՀԱՊԿ-ը Երևանին և Բաքվին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը սահմանին

Լուրեր

30.08.2026 | 00:13
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» խաղացանկը Եվրոպա լիգայում
29.08.2026 | 23:33
Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումը չի օգնել «Ալ Ահլիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.08.2026 | 22:02
Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. Հայաստանի չեմպիոնը նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
29.08.2026 | 19:14
Պեսկովն այս պահին Մոսկվայի ու Եվրոպայի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չի տեսնում
29.08.2026 | 18:25
ՊԵԿ-ն Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ամփոփում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
29.08.2026 | 17:55
ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը
29.08.2026 | 17:37
Պաշտոնանկություններ 3 նախարարություններում․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
29.08.2026 | 17:05
ՀՀ արդարադատության նախարարի 4 տեղակալները վերանշանակվել են պաշտոններում
29.08.2026 | 16:51
Խաղաղությունն արդեն իրողություն է, ՀՀ-ն թևակոխում է նոր փուլ. Արարատ Միրզոյան
29.08.2026 | 16:20
ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
29.08.2026 | 15:55
Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը, Գուտերեշը և այլք կմասնակցեն ՇՀԿ-ի գագաթնաժողովին 
29.08.2026 | 15:36
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի
29.08.2026 | 15:07
Հայաստանում մեկնարկել է որսաշրջանը․ Էկոպարեկային ծառայությունը խստացված հսկողություն է իրականացնելու
29.08.2026 | 14:39
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 29-ի դրությամբ
29.08.2026 | 14:15
Լուսինե Գևորգյանն ավարտել է աշխատանքը Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում
Բոլորը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը լուրջ մտահոգություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրադրության սրման կապակցությամբ և կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը։ Այս մասին ասվում է ՀԱՊԿ Քարտուղարության հայտարարությունը, որը ՌԻԱ Նովոստիին փոխանցել է կազմակերպության մամլո քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

«ՀԱՊԿ Քարտուղարությունը լուրջ մտահոգություն է հայտնում հայ-ադրբեջանական սահմանին իրադրության սրման կապակցությամբ, որն առաջացել է հուլիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների միջև զինված բախումից հետո, այդ թվում՝ ծանր տեխնիկայի կիրառմամբ, ինչի արդյունքում զոհեր և վիրավորներ կան»,- ասված է հայտարարությունում։

Կազմակերպությունը կողմերին կոչ է արել «անհապաղ դադարեցնել կրակը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում»։

«Ստեղծված իրադրությունը չի նպաստում իրավիճակի կարգավորմանը երկու հարևան պետությունների սահմանին, որոնցից մեկը՝ Հայաստանի Հանրապետությունը, ՀԱՊԿ անդամ է, և վկայում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության մակարդակով ձեռք բերված հրադադարի մասին համաձայնության խախտմանը»,- նշել են ՀԱՊԿ-ում։

Հիշեցնենք, որ նախօրեին հայտարարվել էր հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հարցով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի նախաձեռնությամբ կազմակերպության Մշտական խորհրդի հրատապ նիստ հրավիրելու մասին, սակայն ավելի ուշ տեղեկություն տարածվեց, որ նիստն անորոշ ժամանակով հետաձգվել է։