Այսօր Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) մեկնարկում է «Հավաստի» (‘Verified’) նախաձեռնությունը, որի նպատակն է` պայքարել ՔՈՎԻԴ-19-ի վերաբերյալ աճող ապատեղեկատվության դեմ՝ մեծացնելով վստահելի և ճշգրիտ տեղեկատվության ծավալը: «Մենք չենք կարող թույլ տալ, որ վիրտուալ տարածքը հեղեղվի ոչ ճշմարտացի, վախ և ատելություն պարունակող տեղեկատվությամբ», – նշել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ նախաձեռնության մեկնարկի մասին հայտարարելիս: «Ապատեղեկատվությունը տարածվում …

