Պետությունը պետք է զգա, որ մենք իրոք լրջագույն խնդիր ունենք և, որքան էլ որ միջազգային ստանդարտները մեզ համար լինում են ուղենիշային, յուրաքանչյուր պետություն նաև իր ներքին զարգացումների պրիզմայով պետք է դիտարկի, թե որն է նախընտրելի լուծումն իր համար։ Այս մասին այսօր՝ «Ատելության խոսքի դեմ պայքարի օրենսդրական ուղիները ՀՀ-ում» թեմայով տեսաքննարկման ընթացքում նշեց փաստաբան Արտաշես Խալաթյանը։ …

