Խոշոր դեղատնային ցանցերում տեղական դիմակի գինը 100 դրամ է, իսկ ներմուծվածի գինը մինչև 150 դրամի է հասնում։ Կառավարության այսօրվա նիստում տեղեկացրեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։ «Ամենաշատն օգտագործվող եռաշերտ դիմակի մասին է խոսքը։ Այսօր մեծածախի գինը նվազել է՝ դառնալով 60 դրամ։ Ընդ որում՝ տեղական արտադրության երկու ընկերություններն էլ գինն իջեցրել են։ Նոր …

