ՀՀ տարածքում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ բոլոր ուսումնական հաստատություններն ուսումնական գործընթացը տեղափոխել են առցանց տիրույթ, դասերն ընթանում են հեռավար: Շիրակի մարզի շատ անապահով ընտանիքների աշակերտներ, սակայն, դուրս են մնում կրթական այս գործընթացից՝ համապատասխան տեխնիկայի ու ինտերնետի բացակայության պատճառով: Պաշտոնական տվյալներով՝ Շիրակի մարզում 13.442 անապահով ընտանիք կա։ Նրանցից մեկն էլ Առաքելյանների ընտանիքն է։ Ընտանիքի մայրը՝ Լիլիթ …