Ադրբեջանում COVID-19 կորոնավիրուսով վարակի 478 նոր դեպք է արձանագրվել: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի օպերատիվ շտաբը: «Այսօր Ադրբեջանում ևս 478 վարակակիր է արձանագրվել: Միաժամանակ, 369 մարդ առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից: 7 քաղաքացի մահացել է»,- նշել են շտաբում: Այսպիսով, ընդհանուր առմամբ, Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 13.207 է, 7.168 մարդ առողջացել է, …

