Խաչատուրովի համար շատ վիրավորական էր, երբ ասացին՝ պատերազմի ժամանակ բիլիարդ է խաղացել. Սերժ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.09.2026 | 11:33
ԱՄՆ դեսպանության հանրային դիվանագիտության գրասենյակը նոր ղեկավար ունի
26.09.2026 | 11:18
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը կխաղա առաջատարի հետ
26.09.2026 | 11:04
«Արհեստական բանականությունը կարող է մեկ միլիարդ մարդու մահվան պատճառ դառնալ»․ Բիլ Գեյթսը՝ ԱԲ-ի աղետալի հետևանքների մասին
26.09.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 26-ի դրությամբ
26.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.09.2026 | 23:40
Եղիշե Մելիքյանը՝ Լատվիայի հավաքականի նկատմամբ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 23:30
Դավիթ Թադևոսյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են տեխնոլոգիական համագործակցության զարգացման հնարավորությունները
25.09.2026 | 23:17
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. Ավանեսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում
25.09.2026 | 23:09
Քննարկվել են հայկական բարձր տեխնոլոգիական արտադրանքի՝ եվրոպական շուկա արտահանման հնարավորությունները
25.09.2026 | 22:55
Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
25.09.2026 | 22:37
Միրզոյանը և Անգոլայի իր գործընկերը համաձայնագիր են ստորագրել
25.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.09.2026 | 22:09
Վաղարշյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
25.09.2026 | 21:54
Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 21:42
Միրզոյանն ու Հունգարիայի փոխվարչապետը հանդիպում են ունեցել
Բոլորը

2016թ․ ապրիլին Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ որևէ փաստաթուղթ չի ստորագրվել՝ ոչ գաղտնի, ոչ բաց։ Այս մասին այսօր՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Անդրադառնալով Յուրի Խաչատուրովի՝ ԱԺ ապրիլյան քննիչ հանձնաժողով չներկայանալուն, Սերժ Սարգսյանը նշեց, որ դրա շուրջ մի քանի անգամ զրուցել է Խաչատուրովի հետ, հորդորել է մասնակցել, սակայն նա չի համաձայնել։

«Ես ըմբռնումով եմ մոտենում Խաչատուրովի դիրքորոշմանը: Խաչատուրովն իր կյանքի լավագույն հատվածը նվիրել է Հայաստանի անվտանգությանը։ Խաչատուրովը շատ ակտիվ մասնակցություն է ունեցել մեր հաղթանականերում։ Խաչատուրովը ուղնուծուծով զինվորական է, գեներալ է, նրա համար շատ վիրավորական էին մինչ այդ եղած հայտարարությունները։ Մարդն իր ամբողջ կյանքը նվիրել է բանակին, Հայաստանի անվտանգությանը, իսկ նրա մասին հերյուրանքներ են տարածում, թե ռազմական գործողությունները սկսելու պահին բիլիարդ էր խաղում։ Նույնիսկ հանձնաժողովի ժամանակ, երբ խոսակցություն գնաց, ասեցի, որ մեկ անգամ ևս կհորդորեմ Խաչատուրովին մասնակցելու նիստին, այս հորդորն էլ չընդունեց Խաչատուրովը»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում: