Երևանի ավագանու նիստի ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձավ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին հարցաքննության հրավիրելուն: Դիմելով Դավիթ Խաժակյանին՝ քաղաքապետն ասաց. «Ինչի՞ց պետք է մարդիկ վախենան, Ձեր ելույթների՞ց։ Ձեր ելույթները մեզ միայն օգուտ են, հարյուր անգամ ասել եմ: Յուրաքանչյուր ելույթ սուր է, թե բութ, միայն օգուտ է: Վստահեցնում եմ՝ ոչ մեկը ոչ մեկին չի ուզում լռեցնել, …

