Ընտրական հանձնաժողովի անդամների լիցենզավորման գործընթացը շատ դեպքերում ձևական է արվում․ Ա․ Եսայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Ընտրական հանձնաժողովների անդամների լիցենզավորումն ու դասընթացը շատ հաճախ մակերեսային և ձևական է արվում, որը չի տալիս ցանկալի արդյունք։ Այս մասին այսօր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց «Ընտրական ժողովրդավարության կենտրոնի» նախագահ Աղասի Եսայանը։

Վերջինիս խոսքով՝ եթե շատ խիստ մոտեցում ցուցաբերվի, ապա կլինի տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների պակասորդ․ «Մարդը գալիս է տեղամաս, ուզում է սպասարկվի գրագետ մարդկանց կողմից, մինչդեռ մյուս կողմը քաղաքական կուսակցություններն են, տարբեր դերակատարների մտահոգություններն են, որ պրոցեսը պետք է վերահսկվի տարբեր քաղաքական ուժերի կողմից, որ բալանսավորվի։ Ի վերջո, ընտրողը, որ եկել է իր կամարտահայտությունը ներկայացնելու, պետք է համոզված լինի, որ հավուր պատշաճի սպասարկվելու է, ինչը դժվարանում է։ Շատ դեպքերում տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամները նմանատիպ կարողություններ չունեն ի սկզբանե։ Եղել են դեպքեր, երբ ունեցել ենք հանձնաժողովի անդամներ, որոնք տարրական տառաճանաչության հետ խնդիրներ ունեին։ Շատ դեպքերում, երբ դասընթացի վերջում բացատրում ես մասնակիցներին, թե ինչ կարգի վարչական և քրեական պատասխանատվություն կարող է կրել, հրաժարվում էին իրենց անդամությունից»,- նշեց Եսայանը։

Նրա խոսքով՝ եթե անգամ որոշվի պահպանել ընտրական հանձնաժողովի անդամների ընտրության բազմակուսակցական մոտեցումը, կուսակցական նշանակումները, ապա պետք է ավելի էֆեկտիվ զտող մեխանիզմ ներդնել, որով կապահովվի ընտրական հանձնաժողովի անդամների որոշակի մակարդակը։

Մանրամասները՝ տեսանյութում։