Հայաստանի Հանրապետությունում մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ռեժիմը չի երկարաձգվի, իսկ դրա ավարտից հետո կսկսեն գործել առաջարկվող միջոցառումներն ու սահմանափակումները։ Այս մասին այսօր Կառավարության նիստում հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ «Նախագծերում առաջարկվում է հետևյալ կառուցակարգը․ վարակիչ հիվանդությունների` Հայաստանի …

