Կկառուցվի դեռևս 1985 թ.-ից նախատեսված Կապսի ջրամբարը, որը կոռոգի 30,000 հա հող․Վաչե Տերտերյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.08.2026 | 12:56
Բրիտանացի տնտեսագետի նկատմամբ հետաքննություն է սկսվել Էրդողանին «սոցիոպատիկ առաջնորդ» անվանելուց հետո
29.08.2026 | 12:34
Երկու փոխնախարար պաշտոնանկ է արվել
29.08.2026 | 12:32
Ռոնալդուի գոլը հաղթանակ է պարգևել «Ալ Նասրին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.08.2026 | 12:12
Արտյոմ Սուջյանը վերանշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
29.08.2026 | 11:55
Պաշտոնանկություններ ու պաշտոնի նշանակումներ Առողջապահության նախարարությունում
29.08.2026 | 11:43
Գարեգին Խաչատրյանը`  ՔՏՀԱՏՄ, Վաղարշակ Մատիկյանը՝ ԿՏՄ ղեկավարներ
29.08.2026 | 11:33
Վանաձորում և Հրազդանում օդի փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը
29.08.2026 | 11:27
Վերանշանակումներ ՀՀ կառավարությունում
29.08.2026 | 11:01
Հորդառատ անձրևի հետևանքով Գյումրիում նկուղներ են ջրալցվել
29.08.2026 | 10:42
«Չես հասկանում անգլերեն՝ չես քվեարկի»․ Բրիտանիայում առաջարկում են լեզվի իմացությունը դարձնել քվեարկության պայման
29.08.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
28.08.2026 | 22:57
Վրաստանի նախագահը ներում է շնորհել 9 ակտիվիստի․ նրանցից մեկին ՌԴ արտաքսում է սպառնում
28.08.2026 | 22:45
Գավառում 5 ինքնաձիգ, ատրճանակ և տարբեր տրամաչափի փամփուշտներ են հայտնաբերել․ 3 անձ ձերբակալվել է
28.08.2026 | 22:24
Օգոստոսին Ուկրաինան 21 անգամ հարձակվել է ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա. նավթի մշակումը հասել է վերջին 20 տարվա նվազագույնին
28.08.2026 | 22:10
Թուրքական ԱԹՍ-ն խախտել է Հունաստանի օդային տարածքը․ հունական F-16 կործանիչները որսացել են այն
Բոլորը

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց ՀՀ-ի և Վերականգնման վարկերի բանկի միջև 2014 թվականի դեկտեմբերի 19-ին ստորագրված վարկային համաձայնագրի պահանջներով և «Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում/Ախուրյան գետ, փուլ 1» (Կապսի ջրամբարի և ոռոգման ինքնահոս համակարգի կառուցում) ծրագրի իրականացման նպատակով հաստատել վերոնշյալ ծրագրի շրջանակներում հողերի ձեռք բերման և վերաբնակեցման գործողությունների պլանը։

Ծրագիրը կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը։ «Ախուրյանի գետահովտում 1985 թվականին դեռևս կառուցվելիք Կապսի ջրամբարի նպատակը պետք է լիներ 30 հազար հա հողերի ոռոգման ապահովումը։ 1988 թվականի երկրաշարժը և հետագա զարգացումները 1993 թվականին բերեցին նրան, որ այդ շինարարությունը կասեցվեց կամ կանգնեց, ինչի հետևանքով մենք ունենք քիչ չափով կառուցված պատվար, շրջանցիկ թունել, որով գետը շրջանցում է պատվարը և իրավիճակ, որ և՛ Ջրաձոր համայնքում, և՛ հարակից միջավայրում որևէ գործողություն չի արվել՝ ակնկալելով, որ այդ ջրամբարը, այնուամենայնիվ, հետագայում պետք է կառուցվի։ Այս ծրագրի իրականացման նպատակով 2014 թվականի դեկտեմբերի 19-ին ՀՀ-ի և Վերականգնման վարկերի գերմանական բանկի միջև հայ-գերմանական ֆինանսավորման շրջանակներում կնքվել է վարկային համաձայնագիր՝ ընդհանուր 60 մլն եվրո արժողությամբ, այդ թվում՝ 50 մլն-ը վարկային միջոցներ։ Ծրագիրը թիրախային և ջրային ռեսուրսների կայուն բնապահպանական տեսանկյունից բնապահպանական իրավիճակի բարելավմանն է միտված և, բնականաբար, գյուղական շրջանների և գյուղատնտեսության զարգացմանը։ Չպիտի մոռանալ, որ սա նաև ունի անվտանգային կարևոր կոմպոնենտ, որովհետև ջրամբարի այս կիսատ վիճակում գոյությունը արդեն իսկ վտանգավորության աստիճան է ստեղծել, թունելը եկար տարիներ չի շահագործվել և չի վերանորոգվել, և առաջացել են ռիսկեր»,- նշեց Տերտեյանը։

Վերջինիս խոսքով՝ ծրագրի առաջին փուլով նախատեսվում է Կապսի ջրամբարի շինարարությունը՝25 մլն խմ կարողությամբ, իսկ երկրորդ փուլը ենթադրում է մինչև 60 մլն խմ ջրատարողության ջրամբարի կարողություն։

Մանրամասները՝ տեսանյութում։