Ինչո՞ւ է Արսեն Թորոսյանը բացակայում Կառավարության նիստից

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը

Այսօր Կառավարության հեթական նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց կորոնավիրուսի արձանագրված դեպքերն ու հակահամաճարակային իրավիճակը Հայաստանում։

Նշենք, որ Կառավարության նիստերին հակահամաճարակային իրավիճակը ներկայացնում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Վերջինս, սակայն, այսօր ներկա չէ նիստին։ Նրան փոխարինում է առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը։ Factor.am-ը առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանից հետաքրքրվեց՝ ո՞րն է պատճառը, որ Կառավարության նիստին նախարարը ներկա չէ։

«Արսեն Թորոսյանն առավոտվանից Ազգային ժողովում է, որտեղ բյուջեն է քննարկվում։ Դա է պատճառը, որ նա ներկա չէ Կառավարության նիստին»,- նշեց Նիկողոսյանը։

Հիշեցնենք, որ վարչապետի որոշմամբ՝ Արսեն Թորոսյանը օգոստոսի 31-ից սեպտեմբերի 18-ը արձակուրդ կմեկնի։ Մամուլում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ նախարարը պատաստվում է արձակուրդից հետո հրաժարական տալ, որը, սակայն հերքվեց Արսեն Թորոսյանի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանի կողմից․ «Արսեն Թորոսյանը չի ներկայացրել հրաժարականի դիմում և չի էլ պատրաստվում: Արձակուրդը վերջանալուց հետո նախարարը վերադառնալու է բնականոն աշխատանքին»։