Իտալիայի ոստիկանությունն առգրավել է ամֆետամինի ամենամեծ խմբաքանակն աշխարհում, հայտնում է Euronews-ը: Իսլամական պետություն (ISIS) խմբավորման կողմից պատրաստված 14 տոննա ամֆետամինը հայտնաբերվել է երկրի հարավում՝ Սալերնոյի նավահանգստում: «Առգրավված թմրանյութի ընդհանուր արժեքը կազմում է 1 միլիարդ եվրո»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ: 84 միլիոն կապտավուն հաբերի տեսքով պատրաստված թմրանյութը հայտնաբերվել է 3 կոնտեյներում՝ թղթե տարաների մեջ թաքցրած: …

