Ֆրանսիայի նախագահի կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված հեռագրում ձեռագրով կատարված լրացումներն արել է անձամբ նախագահ Էմանուել Մակրոնը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը: «Չէի ցանկանա անդրադառնալ այս հարցին, բայց մի շարք լրատվամիջոցներ, մեծ հաշվով պարբերաբար չունենալով ծանրակշիռ բովանդակություն, շարունակում են դիմել մանիպուլյացիոն քայլերի: Ֆրանսիայի նախագահի՝ վարչապետին ուղղված հեռագրում …

