ՊՆ փոխնախարարը՝ աշխարհազորայինների տարիքի, արտոնությունների և զենքով ազատ շրջելու մասին

Լուրեր

17.11.2026 | 18:28
Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Իրանը շատ մեծ գին կվճարի
17.11.2026 | 18:22
Եթե ես վաղը բանտում մահանամ, ինձ հետ սենց չվարվեք հանկարծ․ Եղոյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 18:15
Խցանումներից խուսափելու համար քննարկվում են կենտ ու զույգ համարներով երթևեկության սահմանափակումներ և տուգանքների խստացում․ Ավինյան
17.11.2026 | 18:10
Շաքի մտած ադրբեջանցու գործողությունները՝ ըստ մեղադրանքի // Պապիկյանը Բրյուսել է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
17.11.2026 | 18:02
Բրազիլիայի հավաքականը խփեց 7 գոլ, Վինիսիուսի հեթ-տրիկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 17:54
Կատարը նախազգուշացրել է՝ Իրանի հարձակումը Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազայի վրա սպառնում է խաղաղ բանակցություններին
17.11.2026 | 17:45
Ընկերությունները կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել, նույնիսկ եթե հանցանք կատարած անձը հայտնի չէ․ ԱՆ-ի նոր առաջարկը
17.11.2026 | 17:37
ՔՊ-ից մի հոգի է ցավակցություն հայտնել․ Նարեկ Կարապետյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 17:28
Հայաստանում կարող են վերանայվել բենզալցակայանների՝ բնակելի շենքերից հեռավորության և հողատարածքի նվազագույն մակերեսի պահանջները
17.11.2026 | 17:17
«Վերահաստատեցինք՝ համեղ ծիրանները հայկական են»․ դեպի ԵՄ երկրներ հայկական արտադրանքի արտահանումն աճում է․ Միրզոյանը հանդիպել է Մաթա Կոսի հետ
17.11.2026 | 17:07
Հայաստանի Մ-17 հավաքականը ոչ-ոքի խաղաց Լյուքսեմբուրգի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 17:00
Երևանի փողոցներում լքված գույքը կտեղափոխվի հատուկ տարածք․ սեփականատերերին 6 ամիս ժամանակ կտրվի՝ այն հետ պահանջելու համար
17.11.2026 | 16:52
Սկսվել է «Տիգրան ջան, սիրուն չի» օպերացիա. Գևորգ Ստեփանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 16:40
Մուսաևը 6 անգամ կրակել է Անի Ավետիսյանի ուղղությամբ, ապա գցել մահճակալին և հարվածներ հասցրել. հրապարակվել է Շաքի ներխուժած ադրբեջանցու մեղադրական եզրակացությունը
17.11.2026 | 16:36
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Աշխարհազորի ստեղծումը դեռևս չի նշանակում, որ փողոցներում զինված անձիք են շրջելու։ Պատասխանելով Factor.am-ի հարցին ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։

Հիշեցնենք, որ վերջին օրերին նման մտահոգություններ էին հնչեցվում։ Բալայանի խոսքով` նման մեկնաբանություններով են հանդես գալիս որոշ իրավապաշտպաններ ու ռազմական մեկնաբաններ, ինչը վկայում է այն մասին, որ նրանք նախագիծը չեն ընթերցել․

«Ներգրավումը տեղի է ունենալու բացառապես ռազմական գործողությունների, ռազմական անմիջական սպառնալիքի առկայության դեպքում։ Այսինքն` այդ զենքն ու սպառազինությւնը բաժանվելու է աշխարհազորում ցուցադրված քաղաքացիական անձանց միայն անմիջական վտանգի դեպքում»,– ասաց Բալայանը։

Պաշտոնյան ընդգծեց, որ խաղաղ պայմաններում զենքը որևէ մեկի ձեռքին չի հայտնվի, անդրադառնալով վարձատրությանը, բալայանը շեշտեց, որ հավաքագրման ժամանակ խաղաղ պայմաններում գործընթացը կամավոր բնույթ է կրելու,սակայն մարտական գործողությունների ժամանակ, զորակոչվելուց հետո արդեն կլինեն համապատասխան սոցիալական երաշխիքներ։

Բալայանը նշեց, որ սա կատարվել է նրա համար, որպեսզի մարտական գործողությունների ժամանակ առանձին խմբեր չձևավորվեն և փորձեն ինքնուրույն գնալ առաջնագիծ, քանի որ այդկերպ ոչ թե օգնում այլ խանգարում են, իսկ աշխարհազորի դեպքում արդեն ամեն ինչ կլինի համակարգված։

Մանրամասները՝ տեսանյութում։