Եվրամիությունը պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել Բելառուսի տասնյակ պաշտոնատար անձանց և պետական գերատեսչությունների, այդ թվում՝ ՆԳ նախարար Յուրի Կարաևի նկատմամբ։ Այս մասին գրում է DW-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Reuters-ը։ Քննարկումներին տեղյակ դիվանագետները գործակալությանն ասել են, որ «սև ցուցակում», ընդհանուր առմամբ, 31 պաշտոնյա և գերատեսչություն կլինի։ «Նախապես համաձայնեցվել էր 14 անուն, սակայն բազմաթիվ պետություններ կարծում են, որ …

