Հայաստանից Ռուսաստան է վերադարձել 364 մարդ
Հասարակություն
07.09.2020 | 15:06Երևան-Կրասնոդար, Երևան-Սամարա և Երևան-Մոսկվա երթուղիներով սեպտեմբերի 6-7-ը տեղի ունեցած չվերթներով տուն է վերադարձել ևս 364 մարդ.
այս մասին հայտնում են ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից։
«Ընդհանուր առմամբ համալիր աշխատանքի շրջանակում Հայաստանից դուրս բերված մարդկանց թիվը գերազանցել է 8 հազարը»,- նշում են դեսպանատնից։
Ռուսաստանցիների տուն վերադարձի կազմակերպումը շարունակվում է։