Մարմաշենի վանական համալիրը կբարեկարգվի․ երբ կմեկնարկեն աշխատանքները և ինչ կարվի՝ դեռ պարզ չէ

Լուրեր

12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարմաշենի վանական համալիրը բարեկարգվելու է։ Այս մասին տեղեկանում ենք  ՀՀ Կառավարության ֆեյսբուքյան էջից։

«Բարեկարգվում է Մարմաշեն վանական համալիրը: Աշխատանքները ներառում են նաև հնագիտական հետախուզում և պեղումներ»,- ասվում է գրառման մեջ։

Նշենք, որ Կառավարությունն ավելի վաղ Շիրակի մարզի պատմամշակութային շինությունների վերականգնման համար շուրջ 20 մլն դրամ էր հատկացրել։

Factor.am-ի հետ զրույցում Մարմաշեն համայնքի ղեկավար Կարեն Արշակյանն ասաց, որ ըստ երևույթին, կարվեն թեթև վերանորոգման աշխատանքներ, քանի որ նախատեսված գումարով հնարավոր չէ մեծ աշխատանք կատարել։ Ըստ նրա՝ վանական համալիրի վերականգնման համար պետք է շուրջ 1 մլն դոլար։

Արշակյանը նշեց, որ վանական համալիրի տարածքը մշտապես խնամվում է, մնում է եկեղեցիների պահպանության հարցը, որը պետությունն է անում։

«Տարածքը խնամված է, միշտ մաքրման աշխատանքներ են կատարվում, տարվա մեջ մի քանի անգամ շաբաթօրյակներ են կազմակերպվում։ Հիմնականը հուշարձանների պահպանության ծրագիրն է, եկեղեցին պետության հովանու ներքո է»,- ասաց Կարեն Արշակյանը։

Առայժմ, սակայն, պարզ չէ, թե երբ կմեկնարկի բարեկարգումը և կոնկրետ ինչ աշխատանքներ են արվելու։ Համայնքի ղեկավարն ասաց՝ դեռ տեղեկություն չունեն։

«Մեզ ինչ-որ բան չեն ներկայացրել՝ ինչ աշխատանքներ են կատարվելու կամ ինչի վրա է ծախսվելու գումարը։ Գոնե աշխատանքները սկսելուց առաջ պիտի տեղյակ պահեն, բայց այստեղ մարդ չի եղել, ոչ մի կազմակերպության ներկայացուցիչ, ոչ մեկը»,- ասաց Կարեն Արշակյանը։

Նշենք, որ Մարմաշեն վանական համալիրը գտնվում է ՀՀ Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի վարչական տարածքում՝ Ախուրյան գետի ձախ ափին, Գյումրիից 10 կմ հեռավորության վրա: Համալիրի առաջին՝ գլխավոր եկեղեցին, ըստ հարավային պատի արձանագրության, կառուցվել է Վահրամ Պահլավունու կողմից 988 թվականին:

Էմմա Չոբանյան