«Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերությունը հայտարարություն է տարածել՝ կապված օդանավակայանում քաղաքացուն մեկուսացման ուղեգիր տրամադրելիս Google Map համակարգի հետ սինխրոնիզացված «Արմեդ» ծրագրի տեխնիկական վրիպակի հետ: «Հարգելի հայրենակիցներ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում այսօր հայտնված ուղեգիրը, որտեղ նշված է «Մեկուսացման հասցե՝ Ադրբեջան, Շուշի քաղաք», տեխնիկական սխալի հետևանք է: Այդ բառերը ոչ ոք չի լրացրել ձեռքով, դա պարզապես Յանդեքսի …

