Ե՞րբ եք գնացել Վարդաշենի շենքեր, տեսել՝ մարդիկ ինչպես են ապրում. ավագանու ԲՀԿ-ական անդամը բարկացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
29.09.2026 | 20:00
Փաշինյանն ասում է՝ ՌԴ-ն ուզել է իշխանություն զավթել ՀՀ-ում, ու դեռ Պուտինի՞ն պիտի հանդիպի Մոսկվայում․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 19:52
Եվրահանձնաժողովի պատվիրակությունը Նախիջևան է այցելել․ Բաքուն կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
29.09.2026 | 19:43
Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից
Բոլորը

Երևանի ավագանին քննարկում է «Երևանի կենդանաբանական այգի» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու մասին» նախագիծը, որով առաջարկվում է ստեղծել կառավարման խորհուրդ, որի անդամները ամիսը մեկ անգամ պետք է հավաքվեն և մոնիթորինգի ենթարկեն այգու տնօրենի կատարած աշխատանքը:

Նախագիծն ավագանու նիստին ներկայացրեց հեղինակը, ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը։ Ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանին բարկացրեց Անտոնյանի երկար ելույթը․ «Ես բազմիցս այցելել եմ Կենդանաբանական այգի, հիմա շատ լավ կառավարվում է, շատ լավ վիճակում է, կարծում եմ՝ պետք չի, որ դուք 40 րոպե բոլորին պատմեք, թե Կենդանաբանական այգին՝ սենց, խորհուրդ, բան․․․ Կուրացիա ունի, վարչություններ կան, ունի իրա կանոնադրությունը: Ես չտեսա, որ մի անգամ Դուք կամ Ձեր նման մտածող մարդիկ Վարդաշենի վթարային շենքը, 7 ամիս ա՝ ասում ենք փլվում է մարդկանց գլխին, 5 րոպե գնաք, այցելեք այդ բնակիչներին, կենդանի մարդիկ, ովքեր ամեն րոպե սթրեսի մեջ ընկած՝ իրենց կյանքն են վտանգում։ Մի անգամ չգնացիք այդպիսի հարցերով երևանցիների կողքը կանգնեք: Իսկ Կենդանաբանական այգին, որ իր տրամաբանական առավոտը լույսը բացվում է, երեկոն արևը մայր է իջնում, իր բնականոն հունով աշխատում է, 40 րոպե այդ մասին եք խոսում: Որքա՞ն կարելի է դուք այստեղ չարաշահեք մեր համբերությունը: Դուք խոստացել եք երևանցիներին, որ իրենց հարցերով կզբաղվեք, ե՞րբ եք մի անգամ գնացել Վարդաշենի վթարային շենքեր, տեսել՝ մարդիկ ինչ վատ պայմաններում են, երբ ամեն օր քանդվում է այդ շենքը, հազիվ ճանաչեցիք չորրորդ կարգի: Մի օր կասե՞ք՝ ե՞րբ եք երևանցիների մասին մտածել: Խոստացել եք, խաբել եք ամբողջ երևանցիներին»,- մասնավորապես նշեց Ներսիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։