Արցախի նախագահական ընտրությունների քվեարկությունն ավարտված է: ժամը 20:00-ին փակվեցին բոլոր ընտրատեղամասերը: Factor.am-ի թղթակիցը հայտնում է, որ Երևանի ընտրատեղամասում 832 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 191-ը: Հիշեցնենք, որ այսօր անցկացվեցին Արցախի Հանրապետության նախագահի երկրորդ փուլի ընտրությունները: Արցախի նախագահի պաշտոնի համար պայքարում են մարտի 31-ին անցկացված նախագահական ընտրություններում ընտրողների առավելագույն կողմ ձայներ ստացած 2 թեկնածու՝ Արայիկ Հարությունյանը և Մասիսի …