ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ հուլիսի 1-ին ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Ա.Հարությունյանի գլխավորած աշխատանքային խումբը ստուգայցով եղել է 3-րդ զորամիավորման հրետանային զորամասերից մեկում: «Ստուգվել են անձնակազմի ֆիզիկական, մարտական և մասնագիտական պատրաստվածությունը, տրվել ստորաբաժանումների ներդաշնակման և փոխգործակցման արդյունավետության զարգացմանը միտված ցուցումներ: Աշխատանքային խումբը ծանոթացել է առօրյա ծառայության կազմակերպմանը և վերանորոգման ընթացիկ …

