Կրեմլը երկրներին կոչ է անում յուղ չլցնել ԼՂ հակամարտության կրակի վրա

Լուրեր

05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 13:02
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է
05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կրեմլում վստահ են, որ Լեռնային Ղարաբաղի համար պատերազմող Հայաստանին և Ադրբեջանին հնարավոր ռազմական օգնության մասին հայտարարությունները միայն «յուղ են լցնում կրակի վրա»։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ հարկավոր է կողմերին համոզել՝ վերադառնալ հակամարտության քաղաքական-դիվանագիտական ճանապարհով կարգավորմանը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Կրեմլում առաջին հերթին ելնում են կրակը և ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունից։ Որևէ ռազմական աջակցության կամ ռազմական ակտիվության մասին ցանկացած հայտարարություն միանշանակ կրակի վրա յուղ է լցնում։ Մենք կտրականապես դեմ ենք դրան»,- ընդգծել է Կրեմլի խոսնակը։

«Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին, հատկապես՝ մեր գործընկերներին, ինչպիսին է Թուրքիան, անել ամեն ինչ՝ հակամարտող կողմերին համոզելու համար դադարեցնել կրակը և վերադառնալ այս հնացած հակամարտությունը քաղաքական-դիվանագիտական միջոցներով խաղաղ կարգավորելուն»,- նշել է Պեսկովը։

Նա նաև ընդգծել է, որ «ռուսական կողմը տարբեր մակարդակներով մշտական կապի մեջ է Երևանի, Բաքվի և Անկարայի հետ»։

«Մենք հավաքում ենք շփման գծում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված ամբողջ տեղեկությունը, հետևում ենք բոլոր լուրերին, վերլուծում ենք իրավիճակը և օգտագործում ենք այդ գիտելիքը՝ մեր դիրքորոշման ձևավորման և հետագա քայլերի որոշման համար՝ Մինսկի խմբի մեր մյուս գործընկերների հետ»,- ասել է Պեսկովը։

Նա հայտարարել է, որ Ռուսաստանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրները պետք է առանց արկածախնդրության պատասխանատու դիրք զբաղեցնեն Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում։

Կրեմլի խոսնակը նաև նշել է, որ շփման գծում ծավալվող իրադարձությունները ՀԱՊԿ-ում խորը վերլուծության թեմա են։

«Ներկա իրավիճակը, շփման գծում ռազմական գործողություները ՀԱՊԿ-ում խորը վերլուծության թեմա են։ Մնացյալում ես զերծ կմնամ որևէ մեկնաբանությունից՝ բացառապես ելնելով այն հանգամանքից, որ դա չափազանց զգայուն նյութ է, որտեղ բոլորը պետք է բացարձակ զգուշություն ցուցաբերեն»,- ասել է Դմիտրի Պեսկովը։