Վստահ եմ՝ արհեստական բանականությունը չէր անի այն, ինչ անում է մարդկային բանականությունը. նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է Ադրբեջանի հրահրած ռազմական վերջին գործողություններին

Լուրեր

19.09.2026 | 17:03
Ռուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել
19.09.2026 | 16:48
Փաշինյանն այսօր հասցրել է համացանցում ցուցադրել հեծանիվ վարելը, սուրճ խմելը, բայց չի անդրադարձել սեպտեմբերի 19-ին
19.09.2026 | 16:22
Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով
19.09.2026 | 16:03
Երթ դեպի Եռաբլուր. հարգանքի տուրք է մատուցվել սեպտեմբերի 19-ի զոհերի հիշատակին
19.09.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա
19.09.2026 | 15:48
Ուկրաինան ԱՄՆ-ից 2.68 մլրդ դոլարի սպառազինություն և ՀՕՊ համակարգերի արդիականացման ծառայություններ կստանա․ Պետդեպը հավանություն է տվել
19.09.2026 | 15:36
ՌԴ դեսպանը Սյունիքում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ
19.09.2026 | 15:06
Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել է
19.09.2026 | 14:44
Բայանդուրում բազմաֆունկցիոնալ մարզադաշտ է կառուցվում 
19.09.2026 | 14:29
Սեպտեմբերի 21-ին Երևանում կփոխվեն 8 ավտոբուսային երթուղիների շարժման ուղիները
19.09.2026 | 14:07
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը
19.09.2026 | 13:46
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ՀՀ բանակի կերպափոխմանը․ Հայաստան-ԱՄՆ պաշտպանական խորհրդակցություններ են կայացել
19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
Բոլորը

«Ես հասկանում եմ, որ պետք է խոսենք արհեստական բանականությունից, և թե ինչպես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն ու արհեստական բանականությունը կարող են փոխել մեր կյանքը, այդ թվում և՝ ֆինանսական և տնտեսական կյանքը: Սակայն նախքան արհեստական բանականության մասին խոսելը կուզեի անդրադառնալ բնական բանականությանը կամ դրա բացակայությանը,– այսօր մեկնարկած՝ իտալական Milano Finanza Digital Week հեղինակավոր համաժողովում հանդես գալով բացման խոսքով՝ հայտարարել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը: -Դուք նախաբանում նշեցիք Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության մասին: Ես չեմ կարող այսօր շրջանցել այս թեման, քանի որ ինչպես գուցե արդեն լսել եք, կիրակի առավոտյան ադրբեջանական կողմը հրետակոծել և լայնամասշտաբ պատերազմ, ռազմական ակտիվություն ու հարձակումներ է սկսել Արցախի Հանրապետության սահմանին: Այսօր ադրբեջանական կողմը հրետակոծել է անգամ մի շարք գյուղեր Հայաստանի տարածքում: Այստեղ ես ցանկանում եմ դիմել մարդկային, այլ ոչ թե արհեստական բանականությանը: Վստահ եմ՝ արհեստական բանականությունը չէր անի այն, ինչ անում է մարդկային բանականությունը: Կարծում եմ՝ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը և թե՛ Թուրքիան, որն Ադրբեջանի թիկունքում է, տուժել են կորոնավիրուսից և ապագայում դրա պատճառով շատ ավելի են տուժելու: Եվ մինչ մենք բոլորս պայքարում ենք համավարակի դեմ, նրանք նոր պատերազմ են հրահրում: Արհեստական բանականությունը կհաշվարկեր և գուցե ապագայում ունենար հոգու և մարդկության տարրեր՝ չանելու սա: Սակայն մարդիկ դիմում են նման քայլերի:

Սա հին վեճ է, որը 30 + 70 տարվա պատմություն ունի: 30-ը Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ժամանակահատվածն է: Իսկ 70-ն այն ժամանակն է, երբ խորհրդային առաջնորդ Իոսիֆ Ստալինն այդ պատմական հայկական տարածքը տվեց Ադրբեջանին, և այն դարձավ Ադրբեջանական ԽՍՀ մաս: Մինչդեռ մշտական բնակչության բացարձակ մեծամասնությունը թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա հայեր են: Սա պատմական հայկական տարածք է՝ իր թագավորներով լինելով հազարամյակների հայկական պատմության մի մասը:

Մարդկային բանականությունը մեզ կասի, իսկ արհեստական բանականությունը կհաստատի, որ կա վեճերի միայն մեկ լուծում: Դա երկխոսությունն է: Լեռնային Ղարաբաղի պարագայում կա երկխոսության հարթակ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն իր համանախագահներով, որոնք են՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները: Երկխոսությունը մի կողմ դնելը և փորձելը՝ ցույց տալ, թե հարցը կարելի է լուծել ուժի միջոցով, որևէ հեռանկար չունի: Հայերը երբեք չեն հանձնվի:

Այս հակամարտությունն այսօր տարբերվում է նրանից, ինչ ունեինք նախկինում, տարբերվում է նախորդ միջադեպերից, քանի որ Թուրքիան շատ ակտիվ դերակատարում է ստանձնել հակամարտությունում: Նա ոչ միայն ռազմական տեխնիկա է մատակարարում, այլև խորհրդատուներ, վարձկաններ, էլեկտրոնային սարքավորումներ, ընդհուպ մինչև դրոններ և հրթիռներ, ու անգամ F-16 կործանիչներ: Սա ապշեցնող է, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, և մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը կդատապարտի սա:

Հայերի համար սա բացարձակ անընդունելի է: Աներկբա է, որ հայերը երբեք չեն հանձնվի, Լեռնային Ղարաբաղը պաշտպանվելու է Արցախի Հանրապետության բնակչության և համայն հայության կողմից մի պարզ պատճառով. Թուրքիայի գործոնի ավելացումն այս հակամարտությանը, հաշվի առնելով, որ այդ երկիրը բացեիբաց է իր աջակցությունը տրամադրում, մեզ տանում է 100 տարի ետ, երբ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունը: Այն ժամանակ Օսմանյան կայսրությունը փորձեց արդարացում գտնել՝ ասելով, թե համաշխարհային պատերազմ էր, հայերը, հույները քրիստոնյաներ էին, անհնազանդ էին, այդ իսկ պատճառով եկեք ոչնչացնենք նրանց: Սա, իհարկե, բացարձակ անհեթեթություն է: Հայերը Օսմանյան կայսրության լավ քաղաքացիներ էին, ապրում էին շատ վայրերում, այդ թվում և՝ Ստամբուլում: Նրանք խորհրդարանի անդամ էին: Մինչդեռ անգամ հայ պատգամավորները սպանվեցին: Այն ժամանակ արդարացումն Առաջին համաշխարհային պատերազմն էր կամ այն, որ նրանք քրիստոնյաներ են: Այժմ արդարացումն այն է, թե՝ «Ադրբեջանը մեր եղբայրն է, մենք էթնիկ նույն ազգն ենք» և այլն: Սա միջնադարյան մոտեցում է: Ինչպե՞ս կարելի է աշխարհում պատերազմ սկսել՝ մտածելով, թե էթնիկ առումով կապված եք:

Ինչպե՞ս կարելի է աշխարհում արտաքին և ռազմական քաղաքականությունը վարել՝ հիմնվելով էթնիկ պատկանելության վրա»:

Հայաստանի նախագահն ընդգծել է, որ խնդրի կարգավորումը ոչ բանական ճանապարհից՝ պատերազմից անհրաժեշտ է բերել ավելի բանական տարբերակի, որը երկխոսությունն է:

Դիմելով համաժողովի մասնակիցներին և վերադառնալով քննարկվող թեմային՝ նախագահ Արմեն Սարգսյանն ասել է. «Դուք պետք է ըմբռնումով մոտենաք, քանի որ ես չէի կարող չխոսել այս մասին, քանի որ այսօր մարդիկ են մահանում: Ադրբեջանցիները թիրախավորում են կարմիր խաչով մեքենաները, որտեղ վիրավորներն են կամ քաղաքացիական բնակչության ներկայացուցիչներ: Սա անմարդկային արարք է: Հուսով եմ, որ 50 տարի անց գուցե արհեստական բանականությունը կսովորեցնի մարդկանց լինել ավելի մարդկային»: