Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի և Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը

Լուրեր

22.10.2026 | 23:31
Ուսանողական վիզայի պայմանների խախտումը կարող է զրկել ապագայում ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից
22.10.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.10.2026 | 23:00
Հիջաբի արգելքի ճնշումների ֆոնին՝ Ադրբեջանի կրոնական բանտարկյալները դիմել են օտարերկրյա դեսպանատներին
22.10.2026 | 22:51
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին
22.10.2026 | 22:46
Սուրեն Պապիկյանն այցելել է Չեխիայում ՀՀ դեսպանություն
22.10.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտվեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 22:20
Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
22.10.2026 | 22:06
Արգիշտի Մեխակյանը պարզաբանում է ներկայացրել Եկեղեցուց 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշման վերաբերյալ
22.10.2026 | 21:52
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Լոռու մարզի մի շարք բնակավայրերում
22.10.2026 | 21:38
Թուրքիան կհյուրընկալի եվրոպական ու Մերձավորարևելյան երկրներին ԱԳ նախարարներին՝ քննարկելու հակամարտությունները
22.10.2026 | 21:24
Նիգերիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին
22.10.2026 | 21:10
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի
22.10.2026 | 20:56
Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա «ոչ լեգիտիմ» բողոքի ցույցերն արգելվելու են
22.10.2026 | 20:40
Ադրբեջանի բնակավայրերից մեկում հիջաբի արգելքի դեմ բողոքի ակցիաների պատճառով շուրջ 90 մարդ է ձերբակալվել
22.10.2026 | 20:31
Սահմանահատում՝ առանց քրեական վարույթի․ ի՞նչ ընթացակարգով կվերադարձվի ադրբեջանցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի և Թրակիայի մարզպետ Խրիստոդուլոս Տոպսիդիսի հետ քննարկել է միջտարածաշրջանային համագործակցության, տնտեսական կապերի ընդլայնման և փոխկապակցվածության զարգացման հարցեր։ Դեսպանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունն ու ԹՐԻՓՓ նախագիծը՝ անդրադառնալով տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման և հայկական արտադրանքի՝ եվրոպական շուկաներ արտահանման հնարավորություններին։

«Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի և Թրակիայի մարզպետ Խրիստոդուլոս Տոպսիդիսի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջտարածաշրջանային համագործակցության, տնտեսական կապերի ընդլայնման և փոխկապակցվածության զարգացման հարցեր։ Դեսպան Մկրտչյանը կարևորել է Հայաստանի և Հունաստանի մարզերի միջև համագործակցության խորացումը՝ մասնավորապես ընդգծելով Շիրակի մարզի և Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի միջև հնարավոր գործընկերության հեռանկարները։

Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և ԹՐԻՓՓ նախագիծը՝ անդրադառնալով տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման և նոր տնտեսական հնարավորությունների ձևավորման հեռանկարներին։ Քննարկվել են նաև հայկական արտադրանքի՝ եվրոպական շուկաներ արտահանման և այդ գործընթացում հունական ենթակառուցվածքների հնարավոր դերակատարության հարցերը։

Մարզպետ Տոպսիդիսը պատրաստակամություն է հայտնել զարգացնել համագործակցությունը Հայաստանի մարզերի հետ՝ ընդգծելով ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող միջտարածաշրջանային ծրագրերին համատեղ մասնակցության լայն հնարավորությունները։ Նա ներկայացրել է նաև մարզի ռազմավարական նշանակությունը, այդ թվում՝ Ալեքսանդրուպոլիի նավահանգստի և օդանավակայանի դերակատարությունը տարածաշրջանային փոխադրումների և լոգիստիկայի ոլորտում։

Զրուցակիցները կարևորել են նաև հայ համայնքի պատմական ներկայությունն ու ներդրումը տարածաշրջանի զարգացման գործում և պայմանավորվել շարունակել համագործակցության հնարավորությունների շուրջ աշխատանքը»,- ասված է հաղորդագրությունում։