Ծառուկյանի հարցով դիմեք Դատախազություն. ԿԸՀ նախագահը՝ անձեռնմխելիության հարցի մասին

Լուրեր

22.11.2026 | 18:54
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
22.11.2026 | 14:29
Նոյեմբերի 22-ին Գորիսի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 14:13
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում են անձրև և ուժեղ քամի
22.11.2026 | 13:32
Ուժեղ քամին վնասել է տանիքներ և արևային վահանակներ․ ահազանգեր՝ երկու մարզից
22.11.2026 | 13:13
Հրապարակվել են նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
22.11.2026 | 12:59
Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները
Բոլորը

Լրագրողի հարցին՝ ըստ Ընտրական օրենսգրքի պատգամավորի թեկնածուի կարգավիճակը պահպանվում է մինչև մանդատների բաշխումը, և այդ պայմաններում ինչպես է գնահատվում այն հանգամանքը, որ Դատախազությունը, առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության, մեղադրանք է առաջադրել Գագիկ Ծառուկյանին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը նշել է, որ հարցը պետք է ուղղել Գլխավոր դատախազությանը։

Նրա խոսքով՝ ԿԸՀ-ն նման գործընթացների իրավասու մարմին չէ, և այդ հարցերին չի առնչվում։ Հովակիմյանը նշել է, որ հրապարակված տեղեկություններում խոսքը վերաբերում է նախորդ քրեական վարույթներին, այլ ոչ թե նոր մեղադրանք առաջադրելուն։ Նա ընդգծել է, որ Ընտրական օրենսգիրքը նախատեսում է պատգամավորի թեկնածուների համար անձեռնմխելիության որոշ երաշխիքներ միայն այն դեպքերում, երբ քրեական հետապնդումը սկսվում է թեկնածուի կարգավիճակ ձեռք բերելուց հետո։

«Եթե մինչ այդ արդեն եղել են գործողություններ կամ քրեական գործընթացներ, ապա դա այլ իրավական կարգավորում է»,- նշել է նա՝ հավելելով, որ մեղադրանք առաջադրող մարմինը Գլխավոր դատախազությունն է, և մեկնաբանությունները պետք է ստանալ այնտեղից։

Մանրամասները` տեսանյութում։