ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցներն այսօր մշտադիտարկում են իրականացրել Արարատի մարզի Մասիս քաղաքում ու մի շարք գյուղական համայնքներում: Հիմնական խախտումները դիտարկվել են շինանյութի առևտրի կետերում, խախտումներ են արձանագրվել նաև գազալցակայաններում ու բենզալցակայաններում: Շինանյութի առևտրի կետերում բացակայել են փակ աղբամանները, սոցիալական հեռավորությունը պահպանելու համար արվող գծանշումները, ինչպես նաև ջերմաչափման գրանցամատյանները: Գազի ու բենզի լցակայաններում տնտեսավարողները …

