Ծանր մարտերից հետո Պաշտպանության բանակն այսօր բարելավել է դիրքերը և հող նախապատրաստել հետագա առաջխաղացման համար։ Այս մասին Ֆեյսբուքում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Սիրելի՛ հայրենակիցներ, Շարունակում եմ մնալ առաջնագծում և կանգնել մեր հերոս տղաների կողքին: Նրանք մեծ սխրանքներ են կատարում Հայրենիքի ու բոլորիս ընտանիքների պաշտպանության ապահովման ճանապարհին: Զուգահեռաբար իրականացնում եմ Հանրապետության օպերատիվ կառավարումը՝ …

