Ինտերնետը միացրեք Ալիևը տեղեկանա, թե չէ լրիվ է երևակայության գիրկն ընկել. Լապշինը՝ Մատաղիսը գրավելու Ալիևի հայտարարության մասին

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայտնի բլոգեր, լրագրող Ալեքսանդր Լապշինը, որին պաշտոնական Բաքուն «սև ցուցակի» մեջ էր ներառել՝ Լեռնային Ղարաբաղ այցելելու պատճառով, ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության վերջին զարգացումներին։

«Երբեմն այնպիսի զգացողություն եմ ունենում, թե Իլհամ Ալիևին նախագահական պալատում լիովին մեկուսացած են պահում, և նա ընդհանրապես տեղյակ չէ, թե ինչ է կատարվում: Ադրբեջանական ԶԼՄ-ների նկատմամբ վստահությունս, մոտավորապես, զրոյի է հավասար, բայց Haqqin.az-ում կարդալով, որ նրանք գրավել են Մատաղիս գյուղը, անհանգստացա: Այս գյուղը տեղակայված է դեպի մեկ այլ գյուղ՝ Թալիշ տանող առանցքային ճանապարհի վրա: Իսկ Թալիշում ես մի քանի ընտանիք գիտեմ․ նրանք, փաստորեն, խնդիրնե՞ր ունեն: Զանգեցի, լսեցի զվարթ ձայնը, որն ինձ հարցնում էր՝ գործերս ինչպես են: Ի՞մ։ Այո՛, ինձ մոտ ամեն բան կարգին է, դուք ինչպե՞ս եք։ Նրանք ասում են, որ շուրջը կրակոցներ են, շատ տներ վնասված են, բայց դիմանում են: Երեխաներին տարել են, մեծերը մնացել են: Երեկ ադրբեջանցիները գրեթե գյուղ են մտել, մոտակայքում եղել, բայց նրանց հետ են շպրտել սահմանի նախնական գիծ, և այժմ ամեն ինչ կարգին է: Մատաղիսի հետ նույնպես ամեն ինչ կարգին է, ոչ ոք այն չի գրավել: Պատմում եմ, որ ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե իրենց գյուղը բռնազավթվել է և նույնիսկ հաջողվել է այն Սութովուշան վերանվանել: Նրանք այնտեղ ծիծաղում են թե՝ թող միանգամից Բաքուն վերանվանեն, ինչու են մանրուքների վրա ժամանակ վատնում։ Էհ, հերիք է սուլթանին տանջեք, նրա ինտերնետը միացրեք, այլապես «ձյաձկան» լրիվ երևակայության գիրկն է ընկել»,- գրել է Լապշինը։

Հիշեցնենք՝ Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել էր 2016 թվականին Բելառուսում՝ Ադրբեջանի հարցման համաձայն: Պաշտոնական Բաքուն բլոգերին «սև ցուցակի» մեջ էր ներառել առանց իրենց հետ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու պատճառով: Բելառուսի Գերագույն դատարանը 2017 թվականի փետրվարի 7-ին մերժել էր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվեր Ադրբեջան: Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել էր Մինսկից Բաքու` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ: Ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանում հուլիսի 20-ին հրապարակվել էր ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերի գործով դատավճիռ. նա դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման: 2017 թվականի սեպտեմբերի 11-ին Իլհամ Ալիևը Լապշինին ներում է շնորհել: