Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական կոռուպցիոն բնույթի հանցագործությունն են բացահայտել: Ոստիկանները պարզել են, որ Արարատի մարզի Նորաշեն համայնքի նախկին ղեկավարը, օգտագործելով պաշտոնեական դիրքը և նախապես համաձայնության գալով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների ղեկավարների հետ, 2017 թվականի տարբեր ամիսների կազմակերպել է Նորաշենի համայնքապետարանի շենքի նորոգման կապալային աշխատանքների կատարման պետական …

