ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ փետրվարի 26-ին Ժնևում տեղի է ունեցել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ուզբեկստանի Օլի Մեջլիսի փոխխոսնակ Ակտամ Խաիտովի հետ: «Ուզբեկստանի Օլի Մեջլիսի փոխխոսնակը շնորհավորեց ԱԳ նախարարին՝ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում ընտրվելու կապակցությամբ։ Կողմերը գոհունակություն հայտնեցին միջազգային և տարածաշարջանային կառույցների շրջանակներում հաստատված արդյունավետ համագործակցություն կապակցությամբ։ Զոհրաբ Մնացականյանը և Ակտամ Խաիտովը մտքեր փոխանակեցին …