Այս փուլում կարելի է խոսել միայն ու միայն հրադադարի ռեժիմի վերականգնելու մասին, ինչպես դա նախատեսված էր Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի միջև 1994-95թթ. կնքված եռակողմ համաձայնագրերով. Շավարշ Քոչարյանըի հարցազրույցը «Atameken Business News»-ին

Լուրեր

25.11.2026 | 23:04
Եգիպտոսում նավթամթերք տեղափոխող բեռնատար է շրջվել. 21 մարդ է զոհվել
25.11.2026 | 22:49
Դրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվության
25.11.2026 | 22:24
Մարմարաշենում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ տնօրենն ու աշխատակիցը ձերբակալվել են
25.11.2026 | 22:10
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
25.11.2026 | 21:55
Կասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը
25.11.2026 | 21:42
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.11.2026 | 21:27
Սպիտակ տունը հրաժարվել է Ռուսաստանի հետ բիզնես գործարքներն օգտագործել որպես պատերազմն ավարտելու խթան․ FT
25.11.2026 | 21:14
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
25.11.2026 | 21:00
Քրեաօլիգարխիկ ուժերը պիտի հեռացվեն քաղաքական դաշտից, բայց դա չի արդարացնում ՔՊ-ի՝ փողոցային վարքագիծ կրկնօրինակելը․ Աղասի Թադևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:44
Կասեցվել է «Ծիրան մարկետ» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը
25.11.2026 | 20:30
Փնտրվում է 6 ձայն․ ինչ է անելու ՔՊ-ն, եթե ընդդիմությունը շարունակի համառել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:21
Որոշ շրջաններում ձյուն է տեղում
25.11.2026 | 20:12
Թուրքիայի դատարանն Էրդողանի մրցակից Իմամօղլուին զրկել է նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից
25.11.2026 | 20:00
Ընդդիմությունը Ալիևի խաղն է խաղում՝ առանց գիտակցելու. խոչընդոտելով Սահմանադրություն փոխելուն՝ խաղաղություն չի ստորագրվելու․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:49
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հարցազրույցը ղազախական «Atameken Business News» հեռուստատեսությանը

«Այս փուլում կարելի է խոսել միայն ու միայն հրադադարի ռեժիմի վերականգնելու մասին, ինչպես և դա նախատեսված էր Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի միջև 1994-95թթ. կնքված եռակողմ համաձայնագրերով: Միայն դրանից հետո կարելի է խոսել հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների մասին:

Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, որը կարող է շարունակվել միայն 1994-95թթ. համաձայնագրերով նախատեսված ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի վերականգնումից հետո, ապա գոյություն ունի ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մանդատ ստացած ձևաչափ, այն է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը: Ավելին, Անվտանգության Խորհրդի վերջին նիստի ընթացքում մի կողմից կրակի անհապաղ դադարեցման, մյուս կողմից՝ խնդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում կարգավորելու մասին կոչ է արվել: Մինսկի խումբն արդեն իսկ հայտարարություն է տարածել զինադադար հաստատելու անհրաժեշտության վերաբերյալ, ինչին և պետք է հետևի բանակցությունների վերսկսումը»:

Մենք երախտապարտ ենք մեր բոլոր գործընկերներին անմասն չմնալու և ուժի, ուժի կիրառման սպառնալիքի անընդունելի լինելու դիրքերից անվերապահորեն հանդես գալու համար»: