ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ անհատական վարժվածության և խմբերի փոխգործակցության մակարդակն ամրապնդելու նպատակով ապրիլի 30-ին 5-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները բարդ լեռնային պայմաններում անցկացրել են մարտավարական մասնագիտական վարժանքներ: Խմբերի կազմում զինծառայողները ցուցադրել են մասնագիտական հատուկ հնարքներ, ստուգվել է նրանց անհատական պատրաստության աստիճանը: