Այսօր էլ եմ եղել ռազմաճակատում. մեր զորքի մարտական ոգին չափազանց բարձր է։ Այդ մասին քիչ առաջ՝ բրիֆինգի ընթացքում, ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Հարցին՝ ի՞նչ իրավիճակ է ՀՀ սահմանին՝ Հովհաննիսյանը նշեց, որ ակտիվ մարտական գործողություններ չկան։ Իսկ թե որքանո՞վ են վտանգված Երևանը և մոտակա քաղաքները՝ ՊՆ ներկայացուցիչն ասաց. «Չեմ կարծում, որ Երևանը վտանգված է, բայց, …

