Անցյալ ամիս Լիբանանի անվտանգության ծառայությունները նախազգուշացրել են երկրի վարչապետին և նախագահին, որ Բեյրութի նավահանգստում պահվող 2750 տոննա ամոնիումի նիտրատը վտանգ է ներկայացնում և պայթելու դեպքում, կարող է ոչնչացնել մայրաքաղաքը, հայտնում է Reuters-ը: Ըստ աղբյուրի՝ Reuters-ի ներկայացուցիչները և անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաներից ոմանք տեսել են համապատասխան փաստաթղթերը: Ընդամենը երկու շաբաթ անց արդյունաբերական քիմիական նյութերի պայթյունի հետևանքով ոչնչացավ նավահանգստի մեծ …

