Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը երեկ կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է, որ նոր կորոնավիրուսի դեմ պայքարում հույսի նշույլներ են նկատվում: Այս մասին տեղեկանում ենք ԱՀԿ պաշտոնական կայքից: «Այս շաբաթ աշխարհում վարակակիրների թիվը կհասնի 20 միլիոնի, իսկ մահերինը՝ 750 000-ի: Այս վիճակագրության հետևում մեծ ցավ և տառապանք կա: Յուրաքանչյուր կյանք մեզ համար կարևոր է: Գիտեմ, …

