«Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն արդարադատության փոխնախարար Ռուստամ Բադասյանին հարցրեց՝ արդյո՞ք նպատակահարմար է ՀՀ գլխավոր դատախազին տալ դատավորների նկատմամբ քրեական հետապնդման միջնորդություն ներկայացնելու լիազորություն։ «Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու իրավունքը տրվում է նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներին։ Չե՞ք կարծում, որ դատավորների նկատմամբ …