Ադրբեջանական ստորաբաժանումը մնացել է շրջափակման մեջ․ հրամանատարությունը լքել է զինվորներին

Լուրեր

26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
26.11.2026 | 22:50
SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել
26.11.2026 | 22:21
Թուրքիայի ՊՆ ղեկավարը մեկնում է ԱՄՆ՝ նոր Կոնգրեսի ձևավորման նախաշեմին С-400-ների և F-35-ի հարցն առաջ մղելու համար
26.11.2026 | 21:53
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
26.11.2026 | 21:13
«Անպատկառ միջամտություն է երկրի ներքին գործերին»․ Զախարովան՝ ՀՀ Սահմանադրության հետ կապված Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարության մասին
26.11.2026 | 21:00
Նիկոլ Փաշինյանը հեռանում է, հարգելի՛ ընդդիմադիրներ, տվեք ձայները՝ գնանք հանրաքվեի, այլևս չի առաջադրվի․ Լիլիթ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:45
Խարբերդի մանկատանը 2 սան է մահացել․ ինչու է ապրիլին տեղի ունեցածի մասին հայտնի դառնում հիմա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:40
Սկզբունքային կարևոր է, որ չանտեսվեն մեր շահերը․ Զախարովան՝ TRIPP-ի մեկնարկի մասին
26.11.2026 | 20:34
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Զալցբուրգի» դեմ խաղում
26.11.2026 | 20:24
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր
26.11.2026 | 20:13
Հյուսիսային Կորեայի առաջնորդը ստուգել է միջուկային օբյեկտները և խոստացել ավելի շատ միջուկային զենք ստեղծել
26.11.2026 | 20:00
Փաշինյանը 10 ձայն ունի ԱԺ ոչ իշխանական հատվածում, որ կքվեարկեն հանրաքվեին, բայց նա արտահերթ ընտրության կգնա. Դավիթ Շահնազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանցի զինվորները Ջաբրայիլի շրջանում գտնվում են շրջափակման մեջ ու անելանելի վիճակում են։ Ադրբեջանական Freeazerbaijan.org կայքը գրում է, որ իրենց խմբագրություն է դիմել ընթեցողներից մեկը, որը հայտնել է, որ իր որդին ստորաբաժանման հետ միասին շրջափակման մեջ է ընկել Ջաբրայիլի շրջանում։

Զինծառայողը հեռախոսով խոսել է ծնողների հետ ու հայտնել, որ մի օրից ավելի է՝ չեն կարողանում հրամանատարության հետ կապ հաստատել։ Զինծառայողը նաև հայտնել է, թե ռադիոկապը լավ է աշխատում, իրենք լսում են Ադրբեջանի ԶՈՒ-ի  տարբեր ստորաբաժանումների խոսակցությունները, բայց իրենց հետ ոչ ոք կապի դուրս չի գալիս։ Իրենց պարզապես թողել են, որ մեռնեն։

Կայքի զրուցակցի խոսքով՝ ստորաբաժանումները ենթարկվում են հրետանային հարձակումների և զինծառայողներն արդեն մտածում են հանձնվել, գերի ընկնել՝ կյանքերը փրկելու համար։

Լրատվամիջոցի զրուցակիցը նաև նշել է, որ չի ուզում, որ իր որդուն դավաճան համարեն, և զայրացած է, որ երկրի ռազմական ղեկավարությունն իր զինծառայողներին այդպես է վերաբերվում։ Դիմելով ԶԼՄ-ին էլ՝ զրուցակիցը հույս է հայտնում, որ հարցը կբարձրացվի և կազդի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։

Էմմա Չոբանյան