ԼՂ հակամարտությունը դուրս է եկել տարածաշրջանից․ Նիկոլ Փաշինյան

Լուրեր

05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական Առաջին ալիքի «Ժամանակը ցույց կտա» հաղորդման ընթացքում հայտարարել է, որ Ադրբեջանի հետ հակամարտությունը դուրս է եկել տարածաշրջանից։

«Իրավիճակն արդեն դուրս է եկել տարածաշրջանի սահմաններից, ես նկատի ունեմ ԼՂ հակամարտության տարածքը»,- ասել է ՀՀ վարչապետը։

Նրա խոսքով՝ քանի որ հակամարտության մեջ ներգրավված են արմատականներ, միջազգային ահաբեկիչներ, դա արդեն վտանգ է ներկայացնում մեծ տարածաշրջանի բոլոր երկրների համար․ «Եվ սա վտանգի օջախ է ողջ աշխարհի անվտանգության համար»։

Նա նաև հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունում Թուրքիայի մասնակցությունը փոխում է իրադարձությունների բովանդակությունը։ «Թուրքիայի ներգրավումը փոխում է կոնտեքստը»,- ասել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետը հայտարարել է, որ Թուրքիան 100 տարի անց հետ է վերադարձել Հարավային Կովկաս երկու պատճառով, որպեսզի շարունակի Հայոց ցեղասպանության քաղաքականությունն ու իր իմպերիալիստական քաղաքականությունը հյուսիս-արևելք ու հարավ-արևելք ուղղություններով։

Նա ասել է, որ ցանկացած հակամարտության համար անհրաժեշտ են փոխզիջումներ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում։

«Հայկական կողմը մշտապես պատրաստ է եղել փոխզիջումներին։ Եթե Ադրբեջանը ևս պատրաստ լինի փոխզիջումների, սա կփոխի իրադրությունը»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը։