Covid-19 կոնտակտավորի դեպքում այլ հիվանդությունների դեմ պատվաստումները կատարվում են 14-օրյա շրջանն ավարտելուց հետո, իսկ եթե մարդը վարակակիր է, սպասում ենք այնքան, մինչև մարդը լրիվ առողջանա, նոր պատվաստում կատարենք։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։ Անդրադառնալով հենց Covid-19 …

