Ինչո՞ւ Ռուսաստանը թույլ չի տա ԼՂ կարգավորման բանակցություններին Թուրքիայի մասնակցությունը

Լուրեր

05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 13:02
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է
05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիան սկսում է ավելի շահագրգիռ դերակատարություն ունենալ Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության կարգավորման հարցում։ Ադրբեջանի նախագահ Ալիևի կարծիքով՝ Անկարան պետք է պարտադիր մասնակցի Հարավային Կովկասում հետագա խաղաղության գործընթացին, գրում է Репортер-ը: Սակայն ինչքանո՞վ է սա շահեկան Ռուսաստանի համար։

Ադրբեջանն ու Թուրքիան առաջարկում են Լեռնային Ղարաբաղից հայկական զինված ուժերի դուրսբերումը, ինչը Երևանի համար անթույլատրելի է։ Երեքշաբթի Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը պահանջել է Ղարաբաղը որպես 3-րդ կողմ ներառել բանակցությունների գործընթացում, ինչպես նաև հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղը խաղաղություն չի խնդրի։ Սա նշանակում է պատերազմի շարունակություն։

ԼՂ-ում ռազմական գործողությունների հետագա զարգացման դեպքում այնտեղից հնարավոր է փախստականների նոր հոսք դեպի հայկական տարածք, ինչը դաշնակից Ռուսաստանի համար կարող է մարդասիրական աղետ դառնալ:

«Աշխարհաքաղաքական առումով նման դասավորվածությունը Ռուսաստանի համար շահավետ չէ: Եթե նունիսկ Երևանը համաձայնի ռուս խաղաղապահների մուտքին հակամարտության գոտի, Բաքուն, աջակցելով Անկարային, կառաջարկի նաև թուրքական կապույտ սաղավարտների ներկայությունը»,- «Նեզավիսիմայա գազետա»-ի հետ զրույցում նշել է պահեստային գնդապետ, ռազմական փորձագետ Շամիլ Գարեևը:

Հրապարակման մեջ նշվում է նաև, որ իր ազդեցության գոտին ընդլայնող Թուրքիան ջանում է կառուցել նոր Օսմանյան կայսրություն, և եթե թուրքերը մասնակցեն ԼՂ հակամարտության շուրջ բանակցություններին, սա կդառնա այդ կայսրության հիմքում ևս մեկ քար, իսկ իրադարձությունների նման զարգացումներին կփորձեն խանգարել ոչ միայն Ռուսաստանը, այլ նաև այլ երկրներ։

Տաթև Ֆռանգյան